Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորվեգացիները վազեցին Երեւանում

Հասարակություն
01b6be37ac490540a570e58a85d24394

Այսօր առավոտյան անսովոր իրավիճակ էր Նոր Նորքի Նանսենի անվան զբոսայգում։
71 նորվեգացի վազում էին այգում։ Վազքից հետո զբոսաշրջիկները այցելել են Նանսենի թանգարան,որը դեռեւս պաշտոնապես բացված չէ։

Ինչպես «Ա1+»-ի հայտնեց Նանսենի հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, բացումը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին՝ մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրը։

Ի դեպ, նորվեգացիները Երևանում կառուցվող թանգարանի մասին իմացել են ինտերնետով ։

Թանգարանը գործելու է որպես քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ:  Կառուցման պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ հովանավորում են վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները:Թանգարանում կցուցադրվեն Նանսենի հայանպաստ գործունեությունն արտացոլող նյութեր, ֆիլմեր,  գրքեր։

Նորվեգացիները երեք օրով են Հայաստանում, վաղը կմեկնեն։