Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառականներին առաջարկել են այլ շուկա գտնել (տեսանյութ)

Հասարակություն
44b557914fe0627475cca8f9580188db

«Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ գտնվող փակ շուկայի աշխատակիցներին տեղեկացել են, որ շուկան պետք է նորոգվի եւ իրենք պետք է տեղափոխվեն այլ շուկաներ՝ առեւտուրը շարունակելու համար։

Այսօր այս մասին նրանց հայտնել են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները։

Միրգ եւ բանջարեղեն վաճառող շուկայի աշխատակիցները «Ա1+» -ին հայտնեցին, որ թաղապետարանի աշխատակիցները իրենցից անձնագրեր են պահանջել՝ գրանցելու համար, որպեսզի շուկայի վերանորոգումից հետո, նորից տեղափոխվեն նույն վայր՝ աշխատելու, իսկ շուկայի վերանորոգման ընթացքում առեւտուր նրանց առաջարկել են անել նույն տարածքի բաց շուկայում։

Շուկայի աշխատակիցները, ովքեր խուսափում էին տեսախցիկից, նշեցին, որ եթե իրենք հիմա օրը 500 դրամ են վճարում տեղի համար, ապա բաց շուկայում վճարելու են 1500 դրամ։