A
A
Պահանջում են վարչապետին հենց հիմա դուրս գալ
Ազատության հրապարակից երթով եկած եւ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ազատամարտիկներին քիչ առաջ մոտեցավ Քաղաքացիների նամակների եւ բողոք դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։
Նա հայտնեց,որ վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանը կընդունի չորս ազատամարտիկի։
Բողոքի միջոցառման կազմակերպիչներից, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կոչ արեց վերադառնալ Ազատության հրապարակ։ Մի մասը չհամաձայնվեց եւ այս պահին պահանջում են, որ վարչապետը հենց հիմա դուրս գա։