Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատադուլից առաջ. Ուղիղ միացում

Հասարակություն

Հունիսի 6-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա քննարկում հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլի վերաբերյալ: Նրանք այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից:

Բանախոսներն են՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: