Իսրայելը չի ընդունում Հայոց պատրիարքին
Իսրայելը չի ընդունում Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին, որի` իր լիազորություններին անցնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ Երուսաղեմի հայկական թաղամասի Սբ Հակոբ եկեղեցում։
Ըստ yerkir.am-ի ՝ Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հարանվանությունները աշխատում են իրենց առանջորդ նշանակել այնպիսի անձանց, որոնց հարցում համաձայնություն է լինում Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինյան ինքնավարչության կողմից, ինչը նոր եպիսկոպոս եւ պատրիարք նշանակելը դարձնում է լուրջ դիվանագիտական խնդիր:
Նուրհան արքեպիսկոպոսի նշանակումը խախտում է այդ կանոնը, քանի որ նրա թեկնածությունը հավանության է արժանացել միայն Պաղեստինի ու Հորդանանի կողմից, սակայն ոչ` Իսրայելի, քանի որ արքեպիսկոպոսը բազմիցս հակաիսրայելական արտահայտություններ է արել, իսկ 2013-ի սկզբին խստորեն դատապարտել է Իսրայելին` Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկանալու կապակցությամբ: