Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատրյանական երանգներ քաղաքի վրա

Հասարակություն
fcb5a5b239f65541edbea76bfa614ae3

Երեւանի մթնոլորտն այսօր կփոխի Արամ Խաչատրյանը։

Այսօր լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, եւ նշանավորումն այս հոբելյանի՝ ժամը 11-ից մինչեւ ուշ գիշեր Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի մեծ կոմպոզիտորի երաժշտությունը։

Ավելի ուշ՝ ժամը 18-ից Ազատության հրապարակի և Կարապի լճի տարածքում տեղադրված էկրաններին կցուցադրվեն Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր։

Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն ու մասնակիցները, Երևանի երաժշտական դպրոցների սաները, հայ մտավորականները քիչ առաջ այցելել են Արամ Խաչատրյանի շիրմին։
Երեկոյան արդեն տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և փառատոնի, ինչպես նաև հոբելյանական տարվա բացման արարողությունը։

Համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների և արվեստագետների ողջույնի խոսքերով:
Արարողությունն ամբողջությամբ կհեռարձակվի Ազատության հրապարակի և Սայաթ-Նովայի պողոտայում տեղադրված էկրաններից /ժամը 20:00-21:30-ն/: