Սուրեն Խաչատրյանին համարեց ծաղրածու (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը չպետք է խառնվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը;
Ռուբեն Բաբայանի խոսքերով` Սուրեն Խաչատրյանը պետք է ձերբակալվեր, քանի որ իր տան տարածքում էր կատարվել սպանությունը. «Թող բանտում հանգիստ քնի»։
Երեկ մարզպետը հայտարարեց , թե ժամանակավորապես կասեցնում է իր պարտականությունները՝ մինչեւ նախաքննության ավարտը։
«Պարտադիր չէ, որ ծաղրածուն ուրախացնի մարդկանց, նա իր կերպարով է ծաղրածու։ Ախր դու ո՞վ ես, որ կասեցնես քո պարտականությունները։ Սա ծաղրածուի հայտարարություն է եւ ծիծաղ է առաջացնում։ Նայեք Սուրիկ Խաչատրյանի դեմքին, ոչ մի կարգին բառ չեք կարող գտնել այնտեղ»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Մյուս բանախոսը՝ երգահան Վահան Արծրունին էլ նշեց, որ կառավարական կրիզիս է սկսվել եւ ամեն բան արվում է իշխանությունը պահելու համար։
Հիշեեցնենք, որ կիրակի սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանը գտնվում է հիվանդանոցում; Դեպքի առիթով հարուցված քրեական գործով կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը;