Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալավերդցին Երեւանում ինքնասպան էր լինում

Հասարակություն
13a90c375e08d966266607d59382b291

Հունիսի 1-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վահե Նավասարդյանի (ծնվ. 1979թ.) ինքնասպանության փորձը: