Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաշչյանների ընտանիքում եռյակ է ծնվել

Հասարակություն
e5bd95ebbac1ae214b1d14e4180b830c

Լիբանանահայ Լևոն և Թամարա Թաշչյանների ընտանիքում 19 օր առաջ եռյակ է ծնվել։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Թաշչյանների ընտանիքը նվեր է ստացել երեք մանկասայլակ և նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ։

Թաշչյանները Հայաստան են եկել Լիբանանի՝ Սիրիային սահմանամերձ բնակավայրից. մոտ 1 տարի է ինչ բնակվում են Երևանում։ «Շատ զգացված և անչափ հուզված ենք, որ պարոն Մարգարյանը մեր եռյակին, մեր անչափ սպասված առաջնեկներին այսչափ քաջալերում է»,- նշել է ընտանիքի հայրը, ով, ի դեպ, Արցախյան հերոսամարտի կամավոր մասնակիցներից է։