Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրացրել է ջրօգտագործման գումարները

Հասարակություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

Մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43.000 դրամ և յուրացրել:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն: