Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակահարություն արոտավայրում

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Մայիսի 31-ին, ժամը 11.20-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.00-ին բերման է ենթարկվել 1939 թ. ծնված Առաքել Հ.-ն: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Պռոշյան գյուղի արոտավայրում, անասուններին արածացնելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով երկու անգամ հարվածել է Աշոտ Բ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: