Նախախորհրդարանը մերժում է արտագաղթի ալիքը (տեսանյութ)
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքվածներին ներկայացրեց այն երեք քայլերը, որոնք պետք է անի նախախորհրդարանը` ժողովրդավարական Հայաստան ստեղծելու համար:
Նախախորհրդարանն այսօր ՀՀ քաղաքացիներին Ազատության հրապարակում հրավիրել էր քննարկման:
«Մենք ուզում ենք, որ քաղաքացիները ինքնաառաջադրման մեխանիզմով ներկայացնի ցուցակ, որն պետք է ռեյտինգային քվեարկության ենթարկվի, առավել շատ ձայներ ստացածները պետք է ստեղծեն դիմադրության ցանց»,- հայտարարեց Չուքասզյանը ու հավելեց, որ եթե ձեւավորված մարմինը ստանա բավականաչափ քվե, ապա պետք է ստանա նաեւ լիազորություններ, ներկայացնի հայտ, որպեսզի իրեն փոխանցեն իշխանությունը:
Ըստ նախախորհրդարանի համակարգողի՝ դրանից հետո կլինի համընդհանուր քվեարկություն.
«Նախախորհրդարանը նաեւ համակարգափոխության հարթակ է: Այն ինչ արդեն ձեւավորվել է 25 տարվա ընթացքում կարիք ունի արմատական փոփոխության, միայն իշխանությունը փոխելով չենք կարող Հայաստանին հանել այն խոր փոսից, որում նա հիմա գտնվում է»:
Գարեգին Չուքասզյանը վստահեցրեց նաեւ, որ համացանցում եւս ստեղծվելու է հարթակ, որպեսզի մարդիկ եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս մասնակցեն քննարկումներին:
Նախախորհրդարանը մտադիր է նաեւ ստեղծենք ճակատ, որպեսզի միավորեն Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականներին ու ստեղծեն ապագա Հայաստանը:
«Մենք մերժում ենք արտագաղթի ալիքը ու կոչ ենք անում մնալ տեղում եւ պայքարել այստեղ»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:
Ազատության հրապարակում գնդապետ Վարուժան Ավետիսյանը կարդաց Նախախորհրդարանի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ:
Նա նշեց, որ Նախախորհրդարանը իր՝ մայիսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանում տիրող նոր գաղութային իրավիճակի և իր ծրագրի միջոցով դրա հաղթահարման մասին, որից հետո, ըստ նրա՝ կտրուկ սաստկացել են ճնշումներն ու սպառնալ։