Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը նիստ է անցկացրել

Քաղաքականություն
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները.

- Տարածքային կառույցների աջակցման
- Տեղեկատվական-վերլուծական
- Տնտեսական և բնապահպանական հարցերի
- Իրավական հարցերի
- Արտաքին հարաբերությունների
- Կրթության, գիտության և մշակույթի
- Հանրային միջոցառումների կազմակերպման

Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը։