Հայտարարություն ԼՂՀ վերաբերյալ
Երեւանում մեկնարկած ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովն այսօր, ինչպես որ սպասելի էր, հայտարարություն ընդունեց ԼՂ խնդրի վերաբերյալ: Ըստ դրա` ԼՂՀ հակամարտության խաղաղ լուծումը Եվրոպայի խորհրդի լիազորություններից վեր է, սակայն հանձնաժողովն իր աջակցությունն է հայտնում հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ որպեսզի հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Վեհաժողովը կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին` օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները եւ հասնել հաշտեցման, արագացնել հակամարտության լուծումը: Այդ նպատակով ԵԽԽՎ-ն իր պատրաստակամությունը նաեւ հայտնեց դիվանագիտական խողովակներով ամեն ինչ անել` արագացնելու բանակցությունները եւ փոխվստահություն հաստատելու երկու անդամ երկրների խորհրդարանականների միջեւ: