«Ամալյա Նազարեթյանը հոգեկան հիվանդ չէ»
Նազարեթյանների ընտանիքը հերքում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունը, թե, իբր, Ամալյա Նազարեթյանը երբևէ հաշվառված է եղել հոգեբուժարանում։
« Պարզից էլ պարզ է, որ այդ ստոր զեղծարարությունը արվում է Ամալյայի՝ հեգեբուժարան հանիրավի տեղափոխողների «կաշին փրկելու» մղումով:
Այս առումով չի կարելի դատապարտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ում ևս մոլորության մեջ են գցել:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ամալյա Նազարեթյանը երբևէ որևէ առնչություն չի ունեցել որևէ հոգեբուժարանի հետ, բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում և նրա ադեկվատությունը կարող է հաստատել նրա հետ շփվող ցանկացած անձ»,-ասված է «Ա1+»- էլեկտրոնային փոստին հասցեագրված նրա ընտանիքի նամակում։
Հիշեցնենք,քր մայիսի 13-ից ոչ իր կամքով պահվում է Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը պահվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում։
Ըստ մամուլի՝ նա այս կարգավիճակում հայտնվել է պատշգամբի տակ գտնվող «Իդեալ» խանութի հետ ունեցած խնդիրներից հետո։
Թեմայի շուրջ տարբեր գնահատականներ «Ա1+.-ը կներկայացնի վաղը: