Մաշտոցի պողոտայում ապամոնտաժում էին ցուցանակները
Այսօր Մաշտոցի պողոտայում ապամոնտաժվում էին ռեստորանների, ինտերնետ ակումբների, խանութների եւ այլ օբյեկտների օտարալեզու գովազդային ցուցանակները։ Երեկ տնտեսվարողների նախազգուշացման վերջին օրն էր:
Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից տնտեսվարողներին մինչեւ մայիսի 29-ը ժամանակ էր տրվել` «Գովազդի մասին» եւ «Լեզվի մասին» օրենքի խախտումներով տեղադրված գովազդային ցուցանակները հանելու եւ թերությունները վերացնելու:
Սակայն մի շարք տնտեսվարողներ չեն կատարել քաղաքապետարանի պահանջը: Մաշտոցի պողոտայում գործող «Քամելոթ» ռեստորանի տնօրինությունն այսօր կանգնած հետեւում էր, թե ինչպես է ապամոնտաժվում իր ռեստորանի գովազդային ցուցանակը:
«Քամելոթ»-ն ընդամենը մի քանի ամիս առաջ է նույն խախտումը թույլ տալու համար տուգանվել 250 հազար դրամով: Ռեստորանից քիչ այն կողմ հանված եւ գետնին էր դրված նաեւ ինտերնետ ակումբի օտարալեզու ցուցանակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝