Քննություն Հայաստանի համար
Մայիսի 29-ից սկսած Հայաստանի երեխաների իրավունքների իրավիճակը մանրազննին քննության է ենթարկվելու ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի (CRC) կողմից:
Որպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 193 անդամներից մեկը Հայաստանն իր այս ոլորտի գործունեության համար Կոմիտեի 18 անկախ փորձագետների առաջ ենթակա է պարբերական հաշվեքննության: Հայաստանը զեկույցներ է ներկայացնելու նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության ու Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության մասերով:
Մայիսի 29-ին ժամը 10:00-13:00 և ժամը 15:00-18:00, իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-13:00-ը Կոմիտեն (CRC) ծավալելու է երկխոսություն հայկական պատվիրակության հետ երկրում երեխաների իրավունքների հանրայնացման ու պաշտպանության հետ կապված հարցերի շուրջ:
Հայաստանի կառավարությունն արդեն իր պարտավորությունների կատարման մասին զեկույց է ներկայացրել: Մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել Կոմիտեի ուշադրությանը: