A
A
Ջուրը ողողել է Երեւանը
Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:
Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։