Արտակարգ պատահարներ
Մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ գազօջախի վրա այրվել է կերակուր, ինչի հետևանքով Անժելա Խորենյանը (ծնվ. 1992 թ.) ծխահարվել է և մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը' հրշեջ-փրկարարները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Շտապօգնության աշխատակիցները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փլուզում
Մայիսի 24-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևանի Սոսե փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող ֆիրմային խանութի պատը և Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեում չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը, ինչից վնասվել է ջրատար խողովակը և մոտակա շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրերը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ:
Պատանի է ջրահեղձվել
Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Մայիսի 24-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 6 տան բակում նկատվել է օձ. որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: