Տնտեսվարողներին վերջնաժամկետ է ներկայացվել
Տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում փակցված գովազդային պաստառները, ինչպես նաև գովազդային վահանակները, պետք է համապատասխանեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և Երևանի ավագանու ոլորտը կարգավորող որոշումներին:
Այդ նպատակով քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով
Թերությունների վերացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 29-ը: Այդ դեպքում տնտեսվարողները կխուսափեն վարչական պատասխանատվությունից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ տնտեսվարողներին կտրվի անվճար մասնագիտական խորհրդատվություն: Դիզայներական ծառայությունները ևս, ի դեպ, կմատուցվեն անվճար: