Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց որբերի հետքերով

Հասարակություն
cf3f0dc9bd021ee2fc5696adcc073804

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կկատարի «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այս ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միության, Մերձավոր Արևելքի հիմնադրամի և ԱՄՆ դեսպանության համատեղ ծրագիրն է:

Ցուցահանդեսը ներկայացնում է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած վայրագություններից հետո հարյուր հազարավոր հայ որբերի կյանք փրկած ամերիկյան մարդասիրական առաքելության՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամի հուզիչ պատմությունը:

Ցուցահանդեսին իրենց ընտանիքի պատմությունը կներկայացնեն նաև այդ որբանոցներում հասակ առած երկու որբերի ազգականները: Ցուցահանդեսի բացումը նաև կնշանավորվի Զարեհ Ճգնավորյանի «Որ չկորչեն անհետ» փաստագրական ֆիլմի ցուցադրմամբ, և Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի կատարմամբ՝ նվիրված Մերձավոր Արևելքի հիմնադրամին:

ԱՄՆ դեսպանատունը, Նարեկացի արվեստի միությունը և Մերձավոր Արևելքի հիմնադրամը նման ցուցահանդեսներ կբացեն մայիսի 26-ին, կիրակի օրը, Երևանում՝ Նարեկացի արվեստի միության շենքում և մայիսի 27-ին, երկուշաբթի օրը, Գյումրում՝ «Թռչունյան տուն» մանկատանը: Բոլոր երեք ցուցահանդեսները բաց կլինեն մինչև հունիսի 8-ը, մուտքն անվճար է: