Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական. Սառը ջուր` անհավատների գլխին

Քաղաքականություն
ffe0c616c2007372ffe049c7a375b9b4

«Գազի սպառումը հասարակության գրեթե բոլոր շերտերի հետ կապված երևույթ է և դրա թափանցիկությունը ցանկալի է բոլորի համար»,- կարծում է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Նա գազի թանկացումը համարում է նորմալ երևույթ, բայց գտնում է,որ չի ապահովվել թափանցիկության անհրաժեշտ մակարդակ:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի կիսում պարոն Բոստանջյանի կարծիքը: Ըստ նրա՝ մեր իշխանությունները մշտապես գործել են թափանցիկ և մայիսի 23-ին էլ ԱԺ-ում գազի թանկացման հարցը նույնպես կքննարկվի բաց ու թափանցիկ:

«Եվրոպական երկրների հետ համեմատած գազի գինը մեզ մոտ 50-ից 200 տոկոսով ավելի էժան է, մեր իշխանութոյւնները արդեն սկսել են բանակցությունները ռուսական կողմի հետ»,-նշեց նա:

Թե Մկրտիչ Մինասյանը, թե Վարդան Բոստանջյանը համակարծիք են, որ ժողովրդի կողմից մեծ բունտ չի լինի:

«Մեր ժողովուրդը ընդունակ է բունտի, բայց ես հույս ունեմ,որ մեծ հուզումներ չեն լինի:Անհնարին ոչինչ չկա, գործադիրը պետք է արդյունավետ աշխատի»,-համոզված է Վարդան Բոստանջյանը:

Մկրտիչ Մինասյանը հավելում է.« Դեռ սառը ջուր է լցվելու նրանց գլխին,ովքեր կարծում են,որ կառավարությունը ոչինչ չի կարող անել»: