A
A
Ազնավուրը չի պատրաստվում թուրք երեխա որդեգրել
Մոտ երկու տարի է անցել Թուրքիայի աղետալի երկրաշարժից, սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեծն Շանսոնիեն ցանկանում է թուրք երեխա որդեգրել։ Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն պաշտոնապես հերքում է այս ապատեղեկատվությունը, և հայտարարում, որ Շանսոնիեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համար՝ նշելով, որ «երեխան մնում է երեխա, ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, և միևնույն է ՝ երեխան հայ է, թուրք, պարսիկ, թե ֆրանսիացի»։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին, լրանում է լեգենդար երգչի 89 ամյակը, և Ֆրանսիայում ու Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։