Քնում և արթնանում են խոնավ անկողնում (տեսանյութ)
Հանրապետության 32 հասցեի 21 տան բնակիչներն արդեն 4 տարի է՝ քնում եւ արթնանում են խոնավ անկողնում։
«Լրիվ ջուր է, պատերը լրիվ թափվել է այդ ջրից։ Ուժս պատի՝ տախտակը պոկեմ, ջուրը լրիվ ճպճպում է»,- «Ա1+»-ին հայտնեց բնակիչ Ամալյա Մկրտչյանը։
Տարածքի բոլոր տները հանրային գերակա շահ անվան տակ քանդվել են, սակայն ջրի խողովակները չեն ապամոնտաժվել, ինչն էլ պատուհաս է դարձել տարածքում մնացած 3 տների տերերի համար. «Ոչ ոք այս խողովակներին չի հետեւում, մենք չենք կարող մեր ուժերով գտնել, ինչ խողովակներ են շրջապատում այս տունը, որտեղից են այդ ջրերը գալիս, դա մեր ուժերից վեր է»։
Բնակիչները «Երեւան -ջուր» ընկերությունից միայն խնդրում են պարզել, թե որ հատվածում է վնասվել խողովակը. «Մնացած հարցերը, մենք ինքներս, հույս չդնելով այս երկրի վրա, մենք ինքներս կլուծենք»,-ասաց Անուշ Մկրտչյանը։
«Երեւան-Ջուր» ընկերությունը բնակիչներին պատասխանել է, թե իրենք այդպիսի հնարավորություն չունեն։