Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համաձայն եմ՝ մի օր մենք ենք ընդդիմություն լինելու»

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

Ամբողջ ընտրական գործընթացը վերահսկվում է տեսախցիկներով, թե ով գնաց քվերակության, ով քվեախցիկ մտավ, դրա համար ընտրողի քվերակության գաղտնիության խնդիր չկա:

Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժառանգություն»-ը պահանջում է փոփոխություններ կատարել «ՀՀ Ընտրական օրենսգրքում», մասնավորապես հրապարակել քվեարկված ցուցակները: Արամ Մանուկյանը չհասցրեց ավարտել իր ելույթը. ժամանակը լրացավ եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անջատեց նրա բարձրախոսը: Փոխարենը Արամ Մանուկյանը առանց բարձրախոսի հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին, իսկ նրանից հետո ամբիոնին մոտեցած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս հայտարարեց, որ իրենք եւս կողմ են քվեարկելու: «Երկու հարց կա, որ մեծամասնությունը չի ընդունի՝ մեկը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումն է, քանի որ դա իրենց բոնուսն է՝ վերատադրության համար, մյուսն էլ՝ ընտրացուցակներն են»,- հայտարարեց նա:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանություններն ունեն երկու հրաշալի գործիք ընտրությունները կեղծիքով անցկացնելու համար: Դրանցից մեկը ընտրացուցակներն են. «Կգա մի պահ, որը շատ տեսանելի է, որ այսօրվա իշխանություններն ընդդիմություն են լինելու, եւ դուք եք շատ ցանկանալու, որ նման փոփոխություններ կատարվեն»:

Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական բնույթի այդ կարծիքները հակասում են թե տրամաբանությանը, թե իրավունքին. «Ձեզ կոչ եմ անում՝ օգտվելով առիթից փոփոխություններ կատարել օրենսգրքում ու մյուս ընտրությունները հավասար պայմաններում անցկացնել, որ բացակայող ընտրողների փոխարեն այլ մարդկանց չտանեն ընտրատեղամասեր»:

ԱԺ պատգամավոր Ալեքսադր Արզումանյանն իր ելույթում ընդգծեց, որ լիովին կիսում է իր գործընկերների կարծիքը. «ՍԴ-ն մեզ համար պատուհաս է դարձել: Անմեկնելի են ՍԴ-ի որոշումները, կարծես թե Քրիստոսի խոսքերը լինեն: Ես կոչ եմ անում ավելի ռադիկալ գտնվել ու լուծարել այդ անիմաստ ինստիտուտը»:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը համաձայն է իր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսի կարեւոր մտքերի հետ. «Ես համաձայն եմ, որ երբ իշխանություն են, չեն ուզում հրապարակել ցուցակները եւ նաեւ այն մտքի հետ, որ մի օր մենք էլ ենք ընդդիմություն լինելու: Սակայն ես պետք է ասեմ, որ նման ցուցակ հրապարկելը հանրային վստահության վրա ոչ թե դրական, այլ բացասկան ազդեցություն կունենան: Դուք շատ վատ, վտանագավոր գործիք եք ստեղծում: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այստեղ միայն Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը չէ, այլ նաեւ ԵԽ մի շարք փաստաթղթեր»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ, լսելով Դավիթ Հարությունյանին, ինքն էլ է սկսում կասկածել, թե արդյոք ճիշտ են անում, որ քննադատում են իշխանություններին. «Իշխանությունը դուք եք, դուք բացահայտեք ընտրական իրավախախտներին: Ձեզ ձեռք չի տալիս, ինչի պիտի բացահայտեք, չէ որ դա ձեր գործիքներից է: Եթե արտահաերթ ընտրություններ լինեն, իսկ եթե այսպես շարունակեք, ապա Աստծո ականջը կկանչի ու ավելի շուտ կլինեն արտահերթ ընտրություններ, ապա այս փոփոխոթյուններն անհրաժեշտություն կլինեն»:

Նրա ելույթի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սկսեց տեղից խոսել: «Գալուստ Գրիգորիչ, դուք խաթարում եք ԱԺ բնականոն աշխատանքը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, որից հետո Արծվիկ Մինասյանը մոտեցավ Դավիթ Հարությունյանին ու ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանին ու սկսեցին քննարկել իր ելույթը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու. «Վենետիկի հանձնաժողովի անդամները չեն կարող պատկերացնել, որ արտագաղթը մեր ընտրությունների օրը զրոյականի է հասցվում ու բոլորը մասնակցում են ընտրություններին: Մենք որքան էլ փորձում են բացատրել մեր ներքին ընտրական խոհանոցային առանձնահատկությունները, նրանք, միեւնույն է, չեն հասկանում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ շատ տխուր բան է այստեղ կատարվում: «ԱԺ մեծամասնությունը չի ընդունում, քանի որ վախենում է, որ մի քիչ կարող է դիպչել իր իշխանությանը: Եկել եք այստեղ ու կարծում եք քանակով կարո՞ղ եք ճզմել ժողովորդի ձայնը: Ես գիտեմ, որ դեմ եք քվեարկելու»,- բարկացած
հայտարարեց նա ու կիսատ թողնելով խոսքը՝ հեռացավ ամբիոնից