Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագիրը կիսվել է

Տնտեսություն
66ac86517149c2843492eedd7303b342

ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ամանակահատվածի կեսը: Ձեռքբերված արդյունքներին անդրադառնալու, ինչպես նաև մաքսային բարեփոխումների հետագա ընթացքը քննարկելու նպատակով այսօր կայացել է գիտաժողով «ՀՀ մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրով:

Թվինինգ ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել և ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել են մաքսային արժեքի և դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց, կայքում նաև ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ և տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում Թվինինգ ծրագիրը թևակոխում է մի նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը:

Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն` ներառելով նախաբացթողումային մաքսային ձևակերպումների գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգերը: Ծրագրով խնդիր է դրվել, տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները:
Ըստ Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի՝ ՀՀ օրենսդրությունն ու գործնական ընթացակարգերն անհրաժեշտ է վերանայել «ԵՄ և ՀՀ միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում:

«Կարևոր է հասնել ԵՄ և ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ինչպես նաև մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ առևտրի դյուրացման նպատակով: Մեր ծրագրի նպատակն է ՀՀ մաքսային մարմնին ցուցաբերել կայուն աջակցություն, որը համահունչ է ԵՄ չափանիշներին և ծառայում է ՀՀ քաղաքացիների ու գործարար հանրության օրինական պահանջներին», - նշել է Վիդա Միցկիենեն:

Հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։