Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն խաբեց ՀԱԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
a118cdafcbb683ada28cf1ced643ddec

ԱԺ-ն քիչ առաջ 57 դեմ, 47 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ՀԱկ խմբակցության ներկայացրած «Մարտի մեկի» ժամանակավոր նոր հանձնաժողով ստեծելու մասին նախագիծը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենց առաջարկների մի մասը չի ընդունվել եւ այդ պատճառով իրենք դեմ են քվերակելու այս նախագծին:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀՀԿ ներկայացրած 7 առաջարկից 6, 5-ն ընդունվել է:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց. «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ դեկտեմբերին ստացել էինք խորհրդարանական մեծամասնության հրապարակային երաշխիքներ, որ ՀՀԿ-ն ընտրական գործընթացների ավարտից հետո քվեարկելու է այս նախագծին կողմ, մանավանդ երբ համապատասխան հանձնաժողովում եւս միաձայն դրական եզրակացություն է տրվել: ՀՀԿ-ի կողմից նման քայլը մենք գնահատում ենք որպես ձեր խոստումների դրժում»:

 Ժամը 13.30-ին ասուլիս կտա Գագիկ Ջհանգիրյանը։