Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը գնացել էր ՕԵԿ

Քաղաքականություն
568b7a817606a02d9b0ee9a3f2633620

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ծրագրի գերակայությունները, նշել, որ Ծրագրի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները:

Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները:

ՕԵԿ անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Ելույթով հանդես է եկել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և ամփոփ ներկայացրել կուսակցության մոտեցումներն առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության ուշադրությունը հրավիրել ոչ միայն Ծրագրում ներառված, այլև Հանրապետությունում առկա այն խնդիրներին, որոնց լուծումը կարևոր նշանակություն կունենա հասարակության համար:
Արդյունավետ քննարկումների, ինչպես նաև Կառավարության կողմից ընդունված առաջարկությունների արդյունքներով պայմանավորված` «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը հավանության է արժանացրել վերոնշյալ ծրագիրը:

«Օրինաց երկիր» խմբակցությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի ԱԺ առաջիկա նիստում` Ծրագրի ամփոփիչ քննարկման և հաստատման ժամանակ: Այս մասին հայտնում է ՕԵԿ-ը։