A
A
Մնալու են՝ մինչեւ Տիգրան Սարգսյանը գա (տեսանյութ)
Հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց հանդիպել է Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա նշել է, որ ուրբաթ օրը՝ ժամը 17.00-ին, կհանդիպեն զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։
Սակայն որդեկորույս ծնողները ասացին, որ չեն հավատում նրան եւ պահանջում են, որ հանդիպմանը ներկա լինեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է։
Ակցիային միացել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նա պառկել է մուտքի մոտ՝ փակելով մեքենաների ճանապարհը։
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ քվեարկությամբ որոշեցին մնալ ու սպասել վաևչապետ Տիգրան Սարգսյանին։