Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմավառություն Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
95177c62b5f8b95f6aad61ec6df7dc6c

Ի հիշատակ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում մահացած Լյուքս Ստեփանյանի՝ կառավարության շենքի մոտ այս պահին մոմավառություն է։

Ի դեպ, բանակում մահացած զինծառայողների ծնողները այսօր կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հայտնվել կառավարության մուտքի դռների մոտ։

Նրանց հետ այժմ զրուցում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Իսկ երբ լրագրողները փորձել են մոտենալ եւ ձայնագրել խոսակցությունը, ոստիկանները թույլ չեն տվել։