Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրտուալ ճամփորդություն թանգարանում

Հասարակություն
36f131c056a9deb784f5e2061bc9ec6b

Այսօր` մայիսի 18-ին, ժամը 22:00-ին, «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ:

Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից:

Վիրտուալ կցուցադրվեն նաև «Սասունցի Դավթի» և այլ քանդակներ:
Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում է ամեն անգամ նորովի ներկայանալ իր այցելուներին, այդ իսկ պատճառով հաճախակի է կիրառում տեխնոլոգիական նորագույն լուծումներ ցուցանմուշներն առավել հետաքրքիր ցուցադրելու համար: