Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Սպայկա" -ում հրդեհը մարել են (տեսանյութ)

Հասարակություն
992186c97ab9e7072b8a9a37332055f5

Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը մոտ ութ ժամ է չի հաջողվում հանգցել:Ամբողջ տարածքում զգացվում է վառվածի հոտը: Դեպի ընկերություն տանող ճանապարհը փակ է:  ԱԻՆ ներկայացուցիչ Մուշեղ Ղազարյանի խոսքերով` հրդեհի մարումը դժվարանում է, քանի որ ներսում կան ներկեր, անվադողեր; Հրդեհի պահին ներսում եղել են նաև կազմակերպության աշխատողներ, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500  քմ մակերեսով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: