Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանին գետի ափին նռնակ է գտել

Հասարակություն
876bc05dcb4983fd8985f7956326afa5

Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի և հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը Առատաշեն գյուղում` Քասախ գետի ցամաքաց հունի հատվածում, քարերի տակ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։