Սողանքներից 300-ը ակտիվ են
«Հայաստանում մեծ քանակությամբ սողանքային տեղամասեր կան` մոտ 3000, որոնցից 300-ը բավականին ակտիվ են: Մեր գլխավոր նպատակն է ստեղծել սողանքների կառավարման պլան, իսկ առավել վտանգավոր սողանքների դեպքում` ավտոմատ կերպով իրականացնել մոնիթորինգ»,- ասել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը։
Նա ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի անդամներին` JICA-ի Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրիի գլխավորությամբ:
ՓԾ տնօրենը ներկայացրել է սողանքային իրավիճակը Հայաստանում և ավելացրեց, որ ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի և օգտակար կլինի:
Ծրագրի հայեցակարգը քննարկելուց հետո հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն ասել է, թե մեկ ամսվա ընթացքում կքննարկեն ծրագրի շրջանակներում փոխգործակցության բոլոր մանրամասները: