Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ին են ընտրել, բայց կարկուտն էլի բերքը տարավ (տեսանյութ)

Հասարակություն
eba8ed18f97f9570299edce196dadbae

Հակակարկտային կայանների անսարքության պատճառով երեկ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում կարկուտը հողին է հավասարեցրել մոտ 30 գյուղի բերք:

«Միլիոններ եմ բերել բաղ թարմա եմ սարքել, հեկտարներով բաղ թարմա եմ սարքել, էսօր իմ բաղը գնաց հեչ եղավ.,- բողոքում է գյուղացիներից մեկը։

Կարկուտից հետո արմավիրցիները սպասել են Հայաստանի կառավարության արագ արձագանքմանը։ Տեսնելով, որ արձագանք չկա, մի քանի գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը

«Ձայն էին ուզում, 4 հազար, թե 3 հազար ձայն ենք տվել, էս ա վիճակը, հմի տեր չեն լինում»,- ասում են փաստի առաջ կանգնած գյուղացիներից մեկը։

Գյուղնախարարության ներկայացուցիչը բողոքավորներին մոտեցավ, սակայն, ինչպես պարզվեց, դեռեւս նրանց ասելիք չուներ

Կես ժամ տեւած կարկուտի հետեւանքների ց բորբոքված գյուղացիները նախարարության աշխատող զեկուցում էին, թե ինչ ձայներ են ապահովել Հանրապետական կուսակցության համար Ազգային Ժողովի ընտրություններում եւ Սերժ Սարգսյանի համար նախագահի ընտրություններում։

Գյուղատնտեսության նախարարությունն արդեն ստեղծել է մասնագիտական խմբեր կարկուտի հասցված վնասները ճշտելու նպատակով։ Ի դեպ, պարզվեց, որ հակակարկտային ականները չեն աշխատել էլեկտրոէներգիայի անուցման բացակայության պատճառով։