Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս ընտրություններին վերատպում էին»

Քաղաքականություն
cb32f26d52ae3ceef4c98fc691a5d59c

Ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների մի մասը ընտրախախտումների մասին ինֆորմացիան հրապարակում էին առանց դրա իսկությունը ճշտելու,- ասում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը։

Նրա կարծիքով՝ լրագրողները պետք է վերցնեին ահազանգերը, ստուգեին, նոր հեռարձակեին։

«Իսկ ես հակառակը տեսա, ուղղակի Iditord -ից վերատպում էին», -ավելացրեց տիկին Ասլամազյանը։

Նա կարևորեց ընտրությունների ժամանակ արագ լինելու հանգամանքը, բայց եթե լրագրողը չունի վիդեո, հաստատուն փաստ, չի կարելի հրապարակել։

«Մեկ էլ ես շատ չեմ սիրում , որ ասում են բոլորը գիտեն , որ վերցնում են կաշառք , մինչև մարդկանց չհարցնենք մինչև 3 հոգի չասեն, ֆոտո չբերեն, որ կաշառք են վերցրել, չնայած բոլորը գիտեն որ դա եղել է, բայց առանց հաստատման հնարավոր չի ներկայացնել։»,- եզրափակեց Մանանա Ասլամազյանը։