Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մի կուսակցություն՝ բյուրեղացման ճանապարհին

Քաղաքականություն
f182d702463dc956d1a880f76f23739c

«Երևանի ավագանու ընտրությունները ընտրական հանձնաժողովների ինստիտուտի վարկաբեկում էր»,-կարծում է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:

Նա համոզված է, որ ընտրական հանձնաժողովներում վախի մթնոլորտ էր,ինչն էլ խանգարել է հանձնաժողովներին կատարել իրենց վերապահված պարտականությունները:

«Կար վախի մթնոլորտ ու հանձնաժողովի նախագահն,որը պետք է կանխեր կրկնակի քվեարկությունն ու կարուսելը, չի անում և քվեատուփում հայտնվում են քվեներ, որոնք իրականում գոյություն չունեն»-նկատեց նա:

Մանուկ Սուքիասյանը ձևական է համարում նաև միջազգային դիտորդների առկայությունը ու վերահաշվարկները` դրանք համարելով օբյեկտիվության և իրականության ոչ ճշգրիտ արտացոլում:

Ինչ վերաբերվում է «Առաքելություն» կուսակցության ձայների նման ցածր տոկոսին,կուսակցության անդամը նշեց.«Մենք չէինք սպասում նման ցածր տոկոս, բայց եղել է այն, ինչ եղել է:Կուսակցությունը շարունակելու է իր բյուրեղացման ու կայացման գործընթացը»,-հայտարարեց նա:

«Առաքելությունը» ստացել էր ընդամենը 2692 ձայն։