Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրողը գիտի՞, որ ինքը քվեարկել է

Քաղաքականություն
ae93794787bcb50b1d2a096085ebc98b

Թիվ 11/16 ընտրատեղամասում չի աշխատել անգամ կեղծիքի տրամաբանությունը. այսօր հայտարարեց այս տեղամասում 3 օր վերահաշվարկին հետեւող «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը;

«Ինչ- որ մեկի օգտին փորձել են կեղծել, դա էլ չի հասկացվում, առավել եւս հայտնաբերեցինք մի ստորագրություն, եւ հաստատվեց, որ ինքը քաղաքում չէ»,- նշեց նա։

Այս ընտրատեղամասի մատյանում 960 քաղաքացու ստորագրություն է եղել, սակայն պարկում` հայտնաբերվել է 958 քվեաթերթիկ։

«Ոչ մի տրամաբանությամբ չեմ կարող բացատրել, ինչու ստորագրած մարդիկ չպետք է քվեարկեին»,- ավելացրեց տիկին Բախշյանը։

Իսկ 11 ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանն էլ հակադարձեց, որ ընդամենը ի քանի տարբերություն է եղել, սկսած նրանից, որ կարող են սխալ հաշվարկված լինել, վերջացրած նրանից, որ կարող են կազմակերպչական թերություններ լինել

ՀԱԿ վստահված անձ Հրաչյա Հայրապետյանն էլ ընդգծեց, որ 11/15 ընտրատեղամասում 2 քաղաքացու անվան դիմաց ստորագրություն է եղել, առանց հանձնաժողովի անդամի կնիքի.«Դա մի դեպք չէ եւ հիմք է տալիս ասելու, որ միգուցե ընտրողը չի եղել, հանձնաժողովի անդամը միգուցե ինքն է գրել անձնագրի համարը եւ հասկանալով, որ դա քրեորեն պատժելի արարք էր, չի դրել անհատական դրոշմակնիքը»։

Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշում է, որ շատ հնարավոր է այդ պահին մոռանան կնիքը դնել, սակայն իսկապես դա թերություն է։
Թեեւ 11 ԸԸՀ վերահաշվարկը կշարունակվի նաեւ վաղը, սակայն հանձնաժողովի նախագահ Կարեն Մխիթարյանը այսօր հայտարարեց, թե մինչ այս պահը հայտնաբերված թերությունները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։