Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարները ներկայացնում են պատերազմը

Հասարակություն
1c50073d22699119de0c65bab49c948c

«Մեր մեծ հաղթանակը». ֆոտոցուցահանդես ու համերգ, Սիրահարների այգում ու քաղաքի մի շարք այլ այգիներում, այսօր նշել են Մեծ Հաղթանակի 68-ամյակը:

Միջոցառման կազմակերպիչ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի նախագահ Կարլեն Խաչատրյանը պատմում է, որ այսպիսի ցուցահանդես կազմակերպել են նաեւ նախորդ տարի, սակայն նկարները այնքան շատ էին, որ ամբողջը ցուցադրել չհաջողվեց, մի մասը թողեցին այս տարվա:

«Լուսանկարները վերցրել ենք տարբեր արխիվներից, անգամ ԱՊՀ տարբեր երկրների արխիվներից են օգտվել: Լուսանկարներ էլ կան, անգամ, որ վետերաններ են մեզ տրամադրել»,-ասաց նա։

Կազմակերպիչներն այս կերպ փորձում են նաեւ երիտասարդներին հիշեցնել Մայիսի 9-ի նշանակությունը։