Ո՞րն է «Առաքելության» կոչի պատճառը (տեսանյութ)
Մայիսի 5-ին ամենից քիչ ձայն հավաքած կուսակցությունը՝ «Առաքելությունը» պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ։
«Եթե լինի կոնկրետ քաղաքական կամք, կամ նպատակ»,- նշում է կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Իսկ մինչ այդ Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը 2692 քվե ստացած «Առաքելություն» կուսակցությունը կոչ է անում 6 տոկոնանոց շեմը հաղթահարած քաղաքական ուժերին վայր դնել իրենց մանդատները։
«Ինչու չէ նաեւ համատեղ հանրահավաք հրավիրել, որպեսզի բոլորս միասնական վերաբերմունք ցուցաբերենք եւ վերջապես այն կոնսոլիդացիոն միտումները, որոնք պակասում են սկսեն, ժողովուրդը հասկանա, որ ընդդիմությունը կոնկրետ հայտարարություններով կարողանում է համախմբվել»,- «Ա1+»-ին ասաց նա։
Մանուկ Սուքիասյանը գտնում է, որ մանդատները պետք է վայրի դնի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. « Ոչ իշխանական, կամ ընդդիմադիր ուժի ռեսուրսը չի բավականեցնում գործող իշխանությանը հաղթելու համար, պետք է լինի համատեղ քայլեր, որոնք կբերեն ցանկալի արդյունքի»։
«Առաքելություն» կուսակցության անդամը ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում որոշ հեռուստաընկերություններ իրենց ընդհանրապես եթեր չեն տրամադրել, կամ տրամադրել են շատ քիչ։
« Դա եւս մեր իրականության լոկալ դրսեւորումն է»,- ավելացրեց նա։
Մանուկ Սուքիասյանը համոզված է, որ իշխանությունները կարողացան վերարտադրվել միայն համատարած ընտրակեղծիքների շնորհիվ;