Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ խմբեր վիզա կստանան անվճար

Քաղաքականություն
0d6e838bcd2b9c8d7368730b1e5ca349

Չնայած վիզաների դյուրացումը ազատականացում չէ, այն առաջարկում է ավելի շատ հնարավորություններ Հայաստանի բնակիչներին ԵՄ ճամփորդելու համար: Լրագրողների համար երկրորդ ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ ԵՄ կենտրոնում, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

«Վիզաների դյուրացումը պարզեցնում է գործընթացները, կարճացնում վիզաների համար մարդկանց սպասելու ժամանակը և պակասեցնում վիզայի արժեքը։ Ավելին, շատ մարդիկ, ասենք` ուսանողները, ակադեմիկոսները, լրագրողները, թոշակառուները, մարզիկները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վիզա կստանան անվճար», ավելացրեց պրն Հրիսթեան:

Ըստ Հայաստանի ԱԳՆ ԵՄ բաժնի ղեկավար Մհեր Մարգարյանի, Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել ռեադմիսիայի համաձայանգրերի իրագործման հարցում Եմ շատ երկրների հետ, որը այժմ կվերափոխվի այդ շրջանակային համաձայնագրով. «Մենք ստորագրել ենք Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք, հուսանք, ուժի մեջ կմտնեն միասին մինչև օգոստոսի վերջ»։

ԵՄ կենտրոնի` լրագրողների համար ոչ պաշտոնական հանդիպումները մեկնարկել են 2013-ի ապրիլին: Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովը, որ տեղի կունենա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: Ամենամսյա հանդիպման ձևաչափը ոչ պաշտոնական է` խրախուսելու բաց քննարկումը որպես երևույթների առավել խորքային իմացության հնարավորություն:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։