Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի անգամ կարելի է խաբվել թուրքերից»

Քաղաքականություն
6d76f42afb99666ebea9174cb3427fb1

Քրդական կուսակցություններից մեկը դիմել է թուրքական կառավարությանը` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցով:

Թուրքական կառավարության պատասխանը խիստ անհանգստացրել է քաղաքագետ Արա Պապյանին, քանի որ պատասխանի մեջ կրկին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ այն դիտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս։

«Եթե ժամանակին արձանագրությունները ստորագրողները մի քիչ ավելի երկար մտածեին, նման խնդիր չէր լինի»,-նշեց նա։

Քաղաքագետը վրդովմունքով նկատեց.«Մենք՝քաղաքագետներս, բազմաթիվ անգամ զգուշացրեցինք,որ ստորագրելիս պետք հաշվի առնել այն փաստը,որ թուրքերը կարող են դա ցանկացած պահին կապել ղարաբաղյան հարցի հետ։Քանի անգամ կարելի է խաբվել թուրքերից»։

Պարոն Պապյանը միակ ելքը տեսնում է արձանագրությունների չեղյալ հայտարարումն ընդհանրապես ։