A
A
7 հոգի թունավորվել են շմոլ գազից
Մայիսի 6-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կամո գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ կատարվում է նախաքննություն: