Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապօրինությունները հասան իրենց գագաթնակետին»

Քաղաքականություն
cbd45fc9d2229d52d127b08150c8fea9

Ժամը 20-ին փակվեցին ընտրատեղամասերը։ Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։

Ի դեպ, ընտրություններն անցել են բավականին լարված։ Միայն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գրանցել է 512 խախտում։ Վերջին խախտումն արձանագրվել է քվեարկության ավարտից 10 րոպե առաջ։

«08/06 տեղամասում` թիվ 90 դպրոց` Բատիկյան փ., ապօրինությունները հասան իրենց գագաթնակետին, բազմաթիվ մարդիկ մտնում են առանց մատյանում գրանցվելու քվեաթերթիկ են ստանում, քվեարկում են եւ հեռանում: Կուտակումներ, խառնաշփոթ ու ժխոր է տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին, կամ` իրեն այդպես է պետք, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ դիտողություններին եւ խախտումները գրանցելու պահանջները մերժվում են համառորեն»,- հայտնում է նախաձեռնությունը։