Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշառք են բաժանո՞ւմ

Քաղաքականություն
9c9f7eec96815d0b32d4b72dc862f48f

ՀՅԴ շտաբի «թեժ գիծն» այսօր հաղորդում է ստացել, որ Շենգավիթում` Արշակունյաց 50, 52, 50/1, 52/1, 52/2 շենքերում, համատիրության ղեկավար Սարգիս Քուրքչյանը ընտրակաշառք է բաժանում' 10 հազարական դրամ: Աերացիայում ընտրակաշառք է բաժանում Հայրապետ Հայրապետյանը, Ներքին Չարբախում` համայնքի նախկին ղեկավար Սամվել Շառոյանը` 20 հազարական դրամ:Այս մասին հայտնում  է «Երկիրը»

 

Երեկ երեկոյան ընտրակաշառք է բաժանվել նաեւ Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասում: Թիվ 29 շենքի բակում ընտրակեղծարարները հայտարարել են, որ օգնություն ստանալու խնդրանքով դիմում գրելու դեպքում բնակիչները կստանան 10 հազար դրամ:

 

Քաղաքացիներին խնդրում ենք ընտրակաշառքի եւ այլ ընտրախախտումների մասին տեղեկություն ստանալուն պես զանգահարել ՀՅԴ կենտրոնական շտաբում գործող «թեժ գիծ»` 010 58 54 81։

yerkir.am