Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայիսի 5-ին ֆորսմաժորային իրավիճակ է հնարավոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
0d86ca00b3daa11cceed40ccca8153ea

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում անակնկալները չեն բացառվում։

«Եթե հանրապետականը չկարողանա 40 տոկոս հավաքել, կառաջանա մի հետաքրքիր ֆորսմաժորային իրավիճակ, որտեղ մյուս քաղաքական ուժերը կկարողանան կոնսոլիդացվեն եւ առաջարկել սեփական թեկնածուին»,- այսօր «Ա1+»-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա կարծում է, որ դա իրականություն կդառնա ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցության դեպքում։

Միաժամանակ նա կասկած չունի, որ հանրապետականը ամեն ինչ անելու է 40 տոկոսից ավելի ձայն հավաքելու համար.«Երեւանի ավագանու օրենքի համաձայն, եթե որեւէ ուժ 40 տոկոսից ավելի ձայն հավաքի, նա ստանում է բոնուս եւ 10 տոկոս եւ նա կունենա իր քաղաքապետը»։

Ինչ վերաբերում է այսօր ավարտվող քարոզարշավին, ապա քաղաքագետի գնահատմամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը սկզբնական շրջանում շատ պասիվ էին, իսկ դա կապված էր նախագահի ընտրությունների հետընտրական վիճակով։

Պարոն Բոզոյանը տպավորված է հատկապես ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի անցկացրած նախընտրական քարոզչությամբ։

«Նույն ՀԱԿ-ը ցույց տվեց, որ եթե անցած նախագահի ընտրություններում չմասնակցեցին եւ շատերը ասեցին, որ նրան փոխարինելու է «Ժառանգությունը», ապա վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ մարդաշատությամբ ինքը ավելի շատ էր, քան «Ժառանգության» հանրահավաքը»,- եզրափակեց քաղաքագետը։