«Բարեւ Երեւանը» վաճառո՞ւմ է տեղերը
Եթե չեն լինելու երկրում փոփոխություններ, մենք չենք ձեւվավորի նոր կոալիցիա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ուրեւէ շրջանակում քաղաքական մեծամասնության հետ, որեւէ ոլորտում համատեղ կառավարման մենք չենք մտնելու, եթե չի փոխվում Հայաստանի կյանքի որակը, ընդ որում՝ կտրուկ»,-ասաց Ուրիխանյանը:
Նա շեշտում է, որ այն քաղաքական ուժերը, ովքեր շահագրգիռ են ընտրությունների բարձր որակի համար, «սեփական զանգվածի ազդեցության, անհնարինության վրա այլոց վրա սեւ քարոզչություն են իրականացնում»։
«Կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում ընտրությունների որակի համար, ես ուզում եմ իրենց հարց ուղղել։ «Բարև Երեւան» դաշինքին է հարցն ուղղված, ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակացության անդամներով լցնում»,-ասում է Ուրիխանյանը: