Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարև Երեւանը» հանդիպել է խոչընդոտների

Քաղաքականություն
5acae4b03474f7c8052091c95fb84585

Քարոզարշավի ընթացքում ոստիկանության կողմից խոչընդոտները բազմաթիվ են եղել,-ասում է «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

«Երբ որ ընդդիմությունն է խաղաղ որեւէ գործողություն անում, ոստիկանությունը անպայման պետք է խոչնդոտի, ուժ կիրառի, բայց եթե Հանրապետականի ներկայացուցիչներն են ինչ ասես անում, ոստիկանությունը, բնականաբար, խելոք իրեն պետք է պահի ու շատ հանգիստ»,-ասում է Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ իրենք շատ ահազանգեր են ստացել նաեւ բնակիչներից, ովքեր հայտնել են բաժանվող ընտրակաշառքների մասին:

«Այն ինչ -որ տեսնում ենք եւս մեկ անգամ ապացուցում է, որ ազատ արդար ընտրությունները երազանք են»,-հավելում է Մարտիրոսյանը: