Արմեն Ռուստամյան. «Նոստրադամուսը չեմ» (տեսանյութ)
«Այսօր իշխանությունից որևէ մեկը թթու խոսք մեկը մյուսի հանդեպ չի ասում»,-այսօր մայիսի 5-ի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ավագանու թեկնածու Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա. «Ընդհակառակը, նախագահը գալիս է՝ գովում է քաղաքապետին և եթե մի բան էլ պետք է փոխվի ինքն է գալիս ասում ՝ Տարոն ջան, սիրուն չի, և սա բերում է լճացման, պետք է մրցակցություն լինի»։
Պարոն Ռուստամյանն անդրադարձավ նաև Երևանում ձևավորված մենաշնորհին։
«Էն մենաշնորհը, որ ձևավորվում է քաղաքական դաշտում, երևում է բոլոր ոլորտներում. և աղբահանության, և տրանսպորտի, և մյուս ոլորտներում։ Աղբահանությունն այն ոլորտն է, որտեղ մարդիկ հարստանում են։ Աղբահանության ոլորտում, եթե փորձեք որևէ առաջադեմ ծրագիր իրականացնել, կտեսնեք, որ էդ մարդը, որը աշխարհով մեկ հայտնի է իր հաջողություններով չի դիմանա մեկ շաբաթ, էնպսի բարդություններ կստեղծեն, որ «ուռա» գոռալով կհեռանա։ Վերցնենք ասֆալտապատումը։
Ո՞վ է զբաղվում այդ հարցով, պարզ չի, որ չի կարելի 3 անգամ նույն տեղը ասֆալտ անել ու էլի փչանա։ Ո՞նց ա պատահում, որ ամենաանորակ ասֆալտապատումն է արվում, ուրմեն մեկը դրա վրա փող է աշխատում, չէ, նույնն էլ տրասպորտի ոլորտում»,-նշեց պարոն Ռուստամյանը։
Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՅԴ Երևանի ավագանու ընտրություններից. «Ակնկալում ենք քաղաքապետ դառնալ, ես հո Նոստրադամուսը չեմ, որ տոկոսներով ասեմ, ոչ էլ նկարիչն եմ, ոչ էլ Ահարոն Ադիբեկյանը։ Թիվ ասողները սուտ են խոսում, ես չեմ ուզում սուտ խոսել։ Առաջին քայլը, որ կանենք, կլինի մունիցիպալ ոստիկանություն»։