Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կանեն, երբ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն (տեսանյութ)

Քաղաքականություն
faabb305b8f7d51115b8fb8a5435019c

Սերժ Սարգսյանը չի կարող լինել Բարգավաճ Հայաստանի թշնամին քաղաքականության մեջ,-ակնկարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։

«Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ ոչ ոք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու»,- բացատրեց նա։

Պարոն Ախոյանը որպես անհատ չի կարող ասել՝ ԲՀԿ-ն երբեւէ կդառնա՞ ընդդիմություն, կուսակցությունը պետք է ասի, ինքը չի լքի ԲՀԿ-ն, եթե թիմով որոշեն դառնալ ընդդիմություն։

«Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանին իր կուսակցության ընդդիմություն դառնալու մասին հարցը վիրավորեց. «Կոռեկտ հարցեր, խնդրում եմ, տվեք»։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունում մնալու հարցը նույնպես պատգամավորի մոտ էթիկական եւ ինտելեկտուալ հարցեր առաջացրեց. «Ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ, դուք լրագրող եք, որը աշխատում է Ազգային Ժողովում, կոռեկտ հարցեր տվեք, մի քիչ ձեր ինտելեկտը բարձրացրեք»

Պարոն Մարգարյանը որոշակիացնում է՝ օրը կգա, կխոսեն ամեն ինչի մասին։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ստեփանյանն ընդհանրապես որեւէ հարցի պատրաստ չէր, բացի մեկից՝ դուրս կգա՞ ԲՀԿ-ից, եթե դառնան ընդդիմություն. «Միանշանակ՝ ոչ»։

Ստեփան Մարգարյանին ավելի դուր է գալիս կառուցողական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը, այդ դաշտում ԲՀԿ-ն արդեն աշխատել է

«Կառուցողական ընդդիմադիր դաշտը իսկապես լավ դաշտ է»,-ասում է նա։

Պարոն Մարգարյանը դեմ է այնպիսի ընդդիմությանը, որը իշխանության ներկայացրած ցանկացած հարցի դեմ է, իրենք միշտ էլ կողմ են եղել իշխանության այն ծրագրերին, որոնք երկրի օգտին են. «Այս գործելակերպը մենք չենք էլ փոխելու»։